Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հնդկական համերգ-ներկայացում` Երևանում

Հնդկական համերգ-ներկայացում` Երևանում
10.09.2013 | 11:56

Հնդկական «Sugar N’ Spice» երգի և պարի խումբը համերգային ներկայացմամբ հանդես կգա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ «Sugar N’ Spice»-ը հայտնի է իր գունագեղ և ֆանտաստիկ ներկայացումներով, որոնք ուղեկցվում են կենդանի երաժշտությամբ: Խումբը մեծ համբավ ունի հատկապես ասիական երկրներում: Խմբի կազմում հանդես են գալիս հնդկական ֆիլմերի և հեռուստատեսության պրոֆեսիոնալ երգիչներ:

Համերգ-ներկայացումը կազմակերպվում է հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ